September 15

Հարթահյուղի ճամբորդություն

Սիրելի սովորողներ.

Սեպտեմբերի 23-24 պատրաստվում ենք գնալ Լոռվա մարզի Հարթագյուղ, հաղթահարելու ենք Սուրբ Հովհաննես մատուռ տանող բարձունքը։

Մնալու ենք Հարթագյուղի էկո կենտրոնում, մասնակցելու ենք կարտոֆիլահավաքի, տեսնելու ենք հիդրոպոնիկ ջերմոցներ, ծանոթանալու ենք գյուղին։

Անհրաժեշտ է բլոգում ունենաք` 

 Ճամփորդում ենք Հարթագյուղ վերնագրով նյութ

1. Գծել Երևան֊Հարթագյուղ քարտեզ  maps_ ով, տեղադրեք սքրին շոթը բլոգում

2. Գտնել, մշակել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռվա մասին( քիչ, մշակված, քոփի արած չտեսնեմ աշխատանք ուղարկեք)

Լոռու մարզը Հայաստանի Հանրապետության տարածքի մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ տարածքով (Հայաստանի տարածքի 12.7 %-ը)։ Այն հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Արագածոտնի, հյուսիս-արևելքում՝ Կոտայքի, արևմուտքում՝ Շիրակի ու արևելքում՝ Տավուշի մարզերին։

3. Տեղեկություններ եք գտնում Հարթագյուղի մասին, Սուրբ Հովհաննես մատուռի մասին, մշակում, դնում բլոգում( կարող է լինել վիդեոհոլովակ, նկարներով)

Գյուղը գտնվում էր Փամբակի շրջանում։ 1937 թ. Սպիտակի շրջանի գյուղերից էր։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Սպիտակից և Գյումրիից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։

4.Գրում եք` թե ճամփորդին ի՞նչ է անհրաժեշտ երկօրյա գիշերակացով ճամփորդության համար,  ինչպե՞ս եք նախապատրաստվում։
Գիշերաին պարկ, վրան, 4լ ջուր, ոտելիք, դեղորայք, պայուսակ, հեռախոս և փոխանորդ հագուստ։