January 26

Ճամփորդություն դեպի Կենտրոնական բանկ

Մենք ջոկատով գնացել էինք Կենտրոնական բանկ էքսկուրսիայի:

Շատ հետաքրքիր անցավ ամեն ինչ: Առանձնապես ինձ շատ հետաքրքրեց հին մետաղադրամները: Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 տասնյակ ոսկե և շուրջ 100 արծաթե հուշադրամներ: Առանձին տեղ են գրավում Հայաստանի պետականությանը նվիրված մի շարք հուշադրամներ, որոնք նեևկայացնում են Հայոց չորս թագավորուցյուներ:



Մենք ծանոթացանք փողի պատմությանը, ապրանքային փողերից (աղ, ցորեն, ընտանի կենդանիներ, մորթի) մինչև էլեկտրոնային տարբերակով փողեր։ Շրջեցինք ըստ սրահների տարբերակված ժամանակագրությամբ․ իմացանք ե՞րբ և որտե՞ղ են հատվել առաջին մետաղադրամները, ինչպե՞ս են հատվում և տպագրվում դրամանիշները, որո՞նք են Կենտրոնական բանկի գործառույթները և այլն։ Այցելության վերջում, կինոսրահի լսարանում դիտեցինք հայկական դրամի տպագրության վավերագրական ֆիլմ։

Առանձին շարքերով ներկայացված են անվանի անհատներին, Հայաստանի և միջազգային հանրության համագործակցությանը, ճարտարապետական հուշարձաններին, Հայաստանի մշակույթին, պատմությանը, Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհին, ինչպես նաև տարբեր սպորտային իրադարձություններին նվիրված հուշադրամներ:
Մենք շատ գոհ մնացինք մեր ճամփորդությունից դեպի կենտրոնական բանկ:

November 23

Ճամփորդուդյուն դեպի մատենադարան

Մենք սկզբից գնացինք Մատենադարան։ Այնտեղ կար հին գրքեր։ Իսկ հետո մենք դուրս եկանք Մատենադարանից և այնտեղ նստեցինք և նախաճաշ արեցինք։ Հետոմենք գնացինք
միքիչ այնկողմ և տեսանք հին եկեղոցու քանդված քարեր։ հետո մենք գնացինք պոնչիկանոց և դասատուները առան պոնչիկներ։ Հետո մենք կերանք պոնչիկներ բոլորը կերան 3 հատ ու ավել ես 2 հատից ավել չկարողոցա ուտել։