Մարտի 6

Լեզվական աշխատանք 263-274

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: — Հիմա:

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ:-հիմա
            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու:-ապագայում
            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկ անամ:-ապագայում
            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում:-անցյալ
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: -հիմա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,    գտնում են:-ներկա
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:-անցյալ
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,    գտնեն:-ապառնի

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տալիս են, աչքերը կսկծում են ու արցունքոտվում:
տեքստը դարձավ ներկա ժամանակով։

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, (փորձեց) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածեց) ու մանր քարեր (լցրեց) կճուճի մեջ: Ջուրը (բարձրացավ), (հասավ) կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպեսՀին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էին մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ն ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսում էին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

Մարտի 6

Լեզվական աշխատանք 280-283

280. Նախադա սությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե  պատերազմներ չլինի:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե չար մարդիկ չլինեին:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե մարդիք չլինեին:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե նրան գովաբանես:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե պատերազմ լիներ ամեն օր:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե միշտ բոլորը լավ գնահատական ստանան:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե միշտ իմ ընտանիքի հետ լինեմ։
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ճանապարներ չլիներ:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, կլինի խառնաշփոթ:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան ամեն, ինչ ան հետաքրքիր կլինի:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, շատ բաներ կիմանամ:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, կարգ ու կանոն կստեղծվի:

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, կթռչեմ տիեզերք։
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես ինձ երջանիկ կզգամ:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, ամեն ինչ ան հետաքրքիր կլինի:
Եթե ժամանակ ունենամ, իմ բոլոր գործերը կվերջացնեմ: