Մարտի
21
Ես իմ անուշ Հայաստանի
- Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
Բանաստեղցությունն նվիրված է Հայաստան աշխարհին։ Այնտեղ նկարագրվում է նաիրյան աղջիկների հեզաճկուն պարի մասին։ Գրիգոր Նարեկացու, Քուչակի, հայոց գրերի և Մասիս սարի մասին։ - Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
aՄթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ինձ հոգեհարազատ է, որովհետև նկարագրվում է մեր լճերի, ջրերի, հնամյա քաղաքների և բնության մասին։ - Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում: - Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
արևահամ-Արևի ջերմությամբ գոյացած համ:
ողբանվագ-երաժշտություն
հեզաճկուն-Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն:
ողբաձայն-Վշտալի, շատ տխուր, տխրությամբ՝ վշտով համակված՝ տոգորված:
Ես շատ եմ սիրում արևահամ մրգեր։ Հիանալի է դիտել նաիրյան հեզաճկուն պարը։ Տխուր է ողբաձայն մայրերի լացը լսելը։ - Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
Մեր հին սազի ողբանվագ լացակումած լարն եմ սիրում — նշանակում է հայ ժողովրդի կազմավորումից սկսած, անցած մեր տանջանքներն ու տառափանքները, մղած պայքարը
օտար թշնամիների դեմ։ Այն տխուր երգերը, որոնք մենք միշտ լսել ենք մեր հայրենիքի և հայ ժողովրդի մասին։ - Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
արևահամ-արևածաղիկ
ողբանվագ-նվագարան
հեզաճկուն-հեզորեն
ողբաձայն-բարցրաձայն
երկաթագիր-ձեռագիր
լուսապսակ-պսակադրություն
արյունաքամ-արյունահեղ
արնանման-նմանություն - Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քյամանչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
քյամանչա-սազ
հոտ-բույր
նազելի-հեզաճկուն
մաքուր-ջինջ
ձյունամրրիկ-բուք
սպիտակ-ճերմակ - Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
բույր-ծաղկի բույր
հեզաճկուն-հեզաճկուն պար
ջինջ-ջինջ ջուր
ճերմակ- ճերմակ գագաթ
արևահամ-արևահամ բառ
հնամյա-հնամյա քաղաք
ողբանվագ-ողբանվագ ձայն
արնավառ-արնավառ Հայաստան
երկաթագիր-երկաթագիր տառ
վիշապաձայն-վիշապաձայն բուք