March 21

Ես իմ անուշ Հայաստանի

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Բանաստեղցությունն նվիրված է Հայաստան աշխարհին։ Այնտեղ նկարագրվում է նաիրյան աղջիկների հեզաճկուն պարի մասին։ Գրիգոր Նարեկացու, Քուչակի, հայոց գրերի և Մասիս սարի մասին։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    aՄթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
    Ինձ հոգեհարազատ է, որովհետև նկարագրվում է մեր լճերի, ջրերի, հնամյա քաղաքների և բնության մասին։
  3. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
  4. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
    արևահամ-Արևի ջերմությամբ գոյացած համ:
    ողբանվագ-երաժշտություն
    հեզաճկուն-Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն:
    ողբաձայն-Վշտալի, շատ տխուր, տխրությամբ՝ վշտով համակված՝ տոգորված:
    Ես շատ եմ սիրում արևահամ մրգեր։ Հիանալի է դիտել նաիրյան հեզաճկուն պարը։ Տխուր է ողբաձայն մայրերի լացը լսելը։
  5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    Մեր հին սազի ողբանվագ լացակումած լարն եմ սիրում – նշանակում է հայ ժողովրդի կազմավորումից սկսած, անցած մեր տանջանքներն ու տառափանքները, մղած պայքարը
    օտար թշնամիների դեմ։ Այն տխուր երգերը, որոնք մենք միշտ լսել ենք մեր հայրենիքի և հայ ժողովրդի մասին։
  6. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    արևահամ-արևածաղիկ
    ողբանվագ-նվագարան
    հեզաճկուն-հեզորեն
    ողբաձայն-բարցրաձայն
    երկաթագիր-ձեռագիր 
    լուսապսակ-պսակադրություն
    արյունաքամ-արյունահեղ
    արնանման-նմանություն
  7. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քյամանչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    քյամանչա-սազ
    հոտ-բույր
    նազելի-հեզաճկուն
    մաքուր-ջինջ
    ձյունամրրիկ-բուք
    սպիտակ-ճերմակ
  8. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    բույր-ծաղկի բույր
    հեզաճկուն-հեզաճկուն պար
    ջինջ-ջինջ ջուր
    ճերմակ- ճերմակ գագաթ
    արևահամ-արևահամ բառ
    հնամյա-հնամյա քաղաք
    ողբանվագ-ողբանվագ ձայն
    արնավառ-արնավառ Հայաստան
    երկաթագիր-երկաթագիր տառ
    վիշապաձայն-վիշապաձայն բուք
March 21

Գարնանային խնդիրներ

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
    11
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
    20
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։
    2500
  4. \Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
    1400
  5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
    8
  6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
    18
  7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
    13
  8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
    400
  9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
    10
  10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
    20
March 20

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

1. Ի՞նչ է եղանակը:

Հաճախ օրվա ընթացքում մենք կարող ենք նկատել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է, քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակը կանխատեսել դա նշանակում է, որ նախապես իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային երթուղու, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

March 20

Լեզվական աշխատանք

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. ԱևԲնախադասություններիարտահայտածմտքերիտարբերություններըբացատրի՛րԳտի՛րտարբերությանպատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա-խմբի նախադասությունում իշխանի ձին է մոտենում դռանը սմբակով հարվածում:
Բ-խմբի նախադասությունում ձին մոտենում է իշխանի դռանը և սմբակով հարվածում:
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ ժամանակը ոչ մի հզոր շինություն չի պահել, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ հզոր ժամանակը ոչ մի շինություն չի պահպանել:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր    երգչուհու հետ:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ երգչուհին է հոգնած, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ աղջիկն է հոգնած:

298. Ընդգծվածբառիկամբառակապակցությանտեղըփոխելով՝նախադասությանիմաստըփոխի՛ր:

Օրինակ՝Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում։
Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած զարմանալի իրերը:
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրենն ուզում է դուռը փակել

            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց բահով խաղալու ժամանակ:

            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:

Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են  ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ։

        

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)
            Տուփից հանեցինք մետաղյա հին ծռմռված ու ժանգոտած իրեր:(ծռմռված ու ժանգոտ)

            Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

March 20

Խաչբառ

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը․
Հորիզոնական
Զամբյուղում կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու
ամենաքիչը քանի՞ վարդ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն վարդ։
2+1=3
3=Գ
Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն ու հայտարարը իրար հավասար են։
Այտ բնական թիվը 1է,
1 = Ա
Գտիր ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։

1000×5=5000
5000=Ր
Պուրակում երփներանգ ծաղիկների 1/4 մասը հավասար է ամենափոքր եռանիշ թվին։ Քանի՞ ծաղիկ կար պուրակում։

100×4:1=400
400=Ն
Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9 մասը։

9:9×1=1
Ա=1
Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը որոշեցին մայրկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 1600 դրամ։ Որքա՞ն գումար ուներ նրա եղբայրը, եթե Տիգրանը նրանից 3 անգամ շատ գումար ուներ։

3+1=4
1600:4=400
400= Ն
Ո՞րն է 16 թվի ամենափոքր բաժանարարը։

16-ի ամենափոքր բաժանարարը 1
1=Ա
Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։
30X10=300
300=Յ

Եթե Դավիթի տնկած կակաչների քանակը եռապատկեք, արդյունքը ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։ Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։

100-40=60
60:3=20
20=Ի
Գտիր 400-ի ամենափոքր բազմապատիկը։

400=Ն

Ուղղահայաց
Ո՞ր 16000-ի 1/4 մասը։

16000:4X1=4000
4000=Տ
Գտիր 599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
599+1=600
600=Ո

Գտիր 8000 և 1600 թվերի քանորդը։

8000:1600=5
5=Ե
․Ն

Գտիր 2000 թվի 5/2 մասը։
2000:2X5=5000
5000=Ր

 Տ 
Ո
գարՆանայիՆ
 Ե 
ր
March 18

Ասորեստանի մասին

Ասորիների մոտ մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց քանակությունը ամբողջ աշխարում հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները հավատում են քրիստոնեությանը։ 

Նախկին ԽՍՀՄ-ում կամ Սովետական միությունում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2,769 մարդ։

Պատկեր:Médio-assyrien.png

Արարատի մարզի Վերին Դվին գյուղի մոտ 2400 բնակիչներից 2000-ը ասորի են։ Ապրում են ասորական ավանդույթներով, իրենց երգ ու տաղով։ Ասորիները Վերին Դվինում հիմնականում հողագործությամբ են զբաղվում։ 

March 15

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։

    Խավար մի ծով ահագին,
    Էն սև ծովում տառապելով,
    Լող է տալիս իմ հոգին:
    (իր հոգին տխուր է)

    Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
    Դեպի խորքերն անհատակ։
    (մեկ անցնում է վիշտը, մեկ հայտնվում )
  2. Գրեք նշված բառերի հականիշներ։
    ահագին-քիչ
    սև-սպիտակ
    իջնել-բարդձարանալ
    հոգնած-առույգ
  3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։
    Բանաստղծությունը հայոց վշտի մասին է։
  4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
    Հովաննես Թումանյանը այնքան տխուր էր, որ նրա տխրության չափը համեմատում էր ծովի հետ։
  5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։
  6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Ես հասկանում եմ, որ բանաստեղծի հոգին ալեկոծվում է անվերջ ցավից, չի գտնում հանգիստ։

March 13

Լեվական աշխատանք 284-290

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվդառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրվածբայերիհրամայականձևերըկազմի՛ր:Օրինակ՝գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել-սիրիր֊սիրեցեք, կանչել֊կանչիր֊կանչեք, նկարել֊նկարիր֊նկարեք, լսել֊լսիր֊լսեցք, նստել֊նստիր֊նստեցեք, կանգնել֊կանգնիր֊կանգնեք, զանգել֊զանգիր֊զանգեք, կապել֊կապիր֊կապեք, փրկել֊փրկիր֊փրկեցեք, կապկպել֊կապկպիր֊կապկպեք, կոտրատել֊կոտրատիր, կապոտել֊կապոտիր֊կապոտեք:
Բ. Խաղալ֊խաղա֊խաղացեք, սողալ֊սողա֊սողացեք, կարդալ֊կարդա֊կարդացեք, գնալ֊գնա֊գնացեք, մնալ֊մնա֊մնացեք, գոռալ֊գոռա֊գոռացեք:

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ֊հեռացի՛ր, գոհանալ֊գոհացի՛ր, վախենալ֊վախեցի՛ր, կամենալ֊կամեցիր, հասնել֊հասի՛ր, թռչել֊թռչի՛ր, մեռնել֊մեռի՛ր, կորչել֊կորչի՛ր, փախչել֊փախի՛ր:
Բ. Ուտել֊կե՛ր, գալ֊ար՛ի, տալ֊տու՛ր, լինել֊եղի՛ր, տեսնել֊տե՛ս, ելնել֊ելի՛ր:
-Հացդ կե՛ր,-ասաց մայրիկը։
-Արի՛ տուն,-ասաց հայրիկը։
-Տու՛ր ինձ, Արամ։
-Եղի՛ր պարտաճանաչ, Խաչի՛կ։
-Ելի՛ր տնիցդ,- Կարեն։

287. Հրամայի՛րևարգելի՛ր (տե՛սօրինակը): Կետադրությաննուշադրությունդարձրո՛ւ:

Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՛ մաքրեք:

Գնալ – գնացե՛ք – մի՛ գնա կամ մի՛ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել֊վճարե՛ք֊մի՛ վճարեք, հաշվել֊հաշվե՛ք֊մի՛ հաշվեք, գումարել֊գումարե՛ք֊մի՛ գումարեք, գողանալ֊գողացե՛ք֊մի՛ գողացեք, բարձրանալ֊բարձրացե՛ք֊մի՛ բարձրացեք, խաղալ֊խաղացե՛ք֊մի՛ խաղացեք, խոսել֊խոսացե՛ք֊իմ՛ խոսացե՛ք, փորել֊փորե՛ք֊մի՛ փորեք, գիտենալ֊իմացե՛ք֊մի՛ իմացեք, մոտենալ֊մոտենցե՛ք֊մի՛ մոտեցեք:

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւԻնչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէ՛ր:
Ձկների բնակարանը ծովն չէ՛:
Հատուկ նշված տեղով չ՛անցավ փողոցը:
Առանց ջրի կյանք չ՛կա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չ՛կան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չ՛աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւԻ՞նչ փոփո խություններ կատարեցիր:

Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:-Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսկաիրը:

Այդ լճի ջրերը սառչում են:-Այդ լճի ջրերը չեն սառչում:

Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:-Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:

Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:- Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:

Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:-Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:

Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:-Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:

Երկու գրքերն իրարից տարբերվում են:-Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):