March 6

Չախչախ թագավորը առաջադրանքեր

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
    փոստալ-Մորթե հնամաշ գլխարկ
     բաղարջ-Չթթված խմորից թխած
    լինգ-Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող
    կոտ- Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար:
  2. Կապույտով նշված բառերը բառակազմորոեն վերլուծեք:
    ալրոտ-լայուրոտ(ածանցավոր)
    կիսավեր-կես-ավերակ(բարդ)
    լավություն-լավ+ություն(ածանցավոր)
      աղբանոցում-աղբ+անոց(ածանցավոր)  
  3. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
     Վազ է տալիս-վազել։
    Ինչ ցանես էտ կհնձես։
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
    Չախչախը չաղ բառի հետ կապ չուի Չախչախը ջրաղացի մաս է։
  5. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։
    հարուստ-աղկատ, շատ-քիչ, կենդանացնել-սպանել, վատություն-լավություն, տանել-բերել։
  6. համացանցում կարդացեք, եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։

Թագավորը զարմացել է որովհետև կա իրենիվ հարուստ թագաավոր ով իր ոսկին կոտով է չափում։

March 6

Հայկ և Բել

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ նաև ժողովրդական զրույցներում:

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:

Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում:

  Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:

«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։

Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի ռազմի գերագույն աստվածն է:

Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ: