December 22

Հայաստանի մասին տեղեկություն

  • Հայաստանի ներկայիս տարածքը 10 անգամ ավելի փոքր է պատմական հայկական թագավորությունից՝ Մեծ Հայքից։
  • 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և հռչակեց իր անկախությունը որպես Հայաստանի հանրապետություն:
  • Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
  • Հայաստանի պետական լեզուն հայերենն է, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ համարվող լեզու է: Հայոց այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405թ-ին:
  • Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է համարվում բիբլիական Արարատ լեռը, որի վրա ըստ լեգենդի հանգրվանել է Նոյան տապանը համաշխարհային ջրհեղեղից հետո:
  • Հայաստանի պատմության ամենատխուր էջերից մեկը 1915թ-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունն է, որի ճանաչման համար հայերը պայքարում են արդեն շուրջ մեկ դար:
  • Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, այն 28 տարով հին է Հռոմից և համարվում է աշխարհի ամենանվտանգ քաղաքներից մեկը:
  • Աշխարհի հնագույն՝ 6000-ամյա գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանում՝ Արենի գյուղի մոտ գտնվող Թռչունների քարանձավում: Արենին մինչ այժմ էլ շարունակում է գինեգործական ավանդույթները: Ի դեպ, Հայաստանի միեւնույն տեղանքում հայտնաբերվել էր աշխարհի ամենահին՝ 5500-ամյա կոշիկը։ 
  • Երևանում է գտնվում հնագույն ձեռագիր մատյանների և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը՝ Մատենադարանը: 
  • Աշխարհում ոչ մի տեղ ծիրանն այնքան համեղ չէ, որքան Հայաստանում. այն երկրի իսկական կենդանի խորհրդանիշերից է: Այն մշակվել է հենց Արարատյան դաշտավայրում այնուհետև տարածում գտել ողջ Եվրոպայում:


Posted December 22, 2022 by eduardbleyan in category հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*