Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 միլիոն տարի առաջ — մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջ), որը գրեթե համապատասխանում է քարի դարաշրջանին։ Վերջինս հնագիտական պարբերացմամբ բաժանվում է փուլերի՝ հին քարի դարի (պալեոլիթ)՝ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։
Ստորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։
Ստորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։՛
Նոր քարի դարում (մ.թ.ա. 10.000- 5.500 տարի առաջ)՝ մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հասարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները։ Մ.թ.ա. 10-8-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները։ 1990-ական թվականների 1-ին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտածոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։
