December 23

Մեսրոպ Մաշտոց

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչու են 5-րդ դարը անվանում Ոսկեդար։
     Այդ ժամանակահատվածում զարգացում է ապրում պատմագրությունը, փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը և վարքագիտությունը։ Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր՝ 405թ֊ին։ 5րդ դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։
  2. Ձեր կարծիքով ՝ ինչո՞ւ է ժողովրդի անհրաժեշտ սեփական գիր ունենալ։
    Որ ուրշ երկիրները չիմանան ինչ են խոսում։
  3. Շարունակե՛ք հետևյալ միտքը․
    Մեսրոպ Մաշտոցի կատարած գործն անգնահատելի է, քանի որ նա ստեղծելէ մի գիր որով գրում են և խոսում են միայն հայերը։

December 23

Իմ ծագման պատմությունը

Ես էդուարդն եմ Բլեյան, ծնվել եմ Երևանում իմ նախնիների պատմությունը սկսվում է Բայազետից։
այնտեղից գալիս են Սևանալճի մոտ ՝Գավառ, հիմնելով Լանջաղբյուր գյուղը։ Պապիկիս հայրը ՝էդվարդ Բլեյանը, 1950-ականերին գալիս է Երևան աշխատելու։ Մի քանի տարի անց կառուցում է մեծ տուն և ընտանիքով տեղափոխվում այնտեղ ապրելու Նա բանիմաց շինարար էր, կառուցել է բազմաթիվ շենքեր ու փողոցներ։ 1963 թ ծնվել է պապիկս ՝ Թաթոս Բլեյանը՝ով նույնպես շատ ճանաչված մարդ էր Բլեյանների մեծ ընտանիքում։ 1985 թ ծնվել է հայրս՝ Արամ Բլեյանը և 2013 թ ծնվել եմ ես ՝էդուարդ Բլեյանս։

December 22

Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Սեպտեմբեր🌿

Իմ ազգանվան պատմությունը  

Հայաստանն իմ աչքերով

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Փաստեր Հայաստանի մասին



Հոկտեմբեր🍃

Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

Այց դեպի Կոմիտասի թանգարան

Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում

Նոյեմբեր🍂

Լեգենդ եղևնու մասին


December 22

Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 միլիոն տարի առաջ – մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջ), որը գրեթե համապատասխանում է քարի դարաշրջանին։ Վերջինս հնագիտական պարբերացմամբ բաժանվում է փուլերի՝ հին քարի դարի (պալեոլիթ)՝ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։

Ստորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։

Ստորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։՛

Նոր քարի դարում (մ.թ.ա. 10.000- 5.500 տարի առաջ)՝ մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հասարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները։ Մ.թ.ա. 10-8-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները։ 1990-ական թվականների 1-ին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտածոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։

Ստորին Հին Քարի դարի շրջանի գործիք

December 22

Հայաստանի մասին տեղեկություն

  • Հայաստանի ներկայիս տարածքը 10 անգամ ավելի փոքր է պատմական հայկական թագավորությունից՝ Մեծ Հայքից։
  • 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և հռչակեց իր անկախությունը որպես Հայաստանի հանրապետություն:
  • Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
  • Հայաստանի պետական լեզուն հայերենն է, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ համարվող լեզու է: Հայոց այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405թ-ին:
  • Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է համարվում բիբլիական Արարատ լեռը, որի վրա ըստ լեգենդի հանգրվանել է Նոյան տապանը համաշխարհային ջրհեղեղից հետո:
  • Հայաստանի պատմության ամենատխուր էջերից մեկը 1915թ-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունն է, որի ճանաչման համար հայերը պայքարում են արդեն շուրջ մեկ դար:
  • Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, այն 28 տարով հին է Հռոմից և համարվում է աշխարհի ամենանվտանգ քաղաքներից մեկը:
  • Աշխարհի հնագույն՝ 6000-ամյա գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանում՝ Արենի գյուղի մոտ գտնվող Թռչունների քարանձավում: Արենին մինչ այժմ էլ շարունակում է գինեգործական ավանդույթները: Ի դեպ, Հայաստանի միեւնույն տեղանքում հայտնաբերվել էր աշխարհի ամենահին՝ 5500-ամյա կոշիկը։ 
  • Երևանում է գտնվում հնագույն ձեռագիր մատյանների և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը՝ Մատենադարանը: 
  • Աշխարհում ոչ մի տեղ ծիրանն այնքան համեղ չէ, որքան Հայաստանում. այն երկրի իսկական կենդանի խորհրդանիշերից է: Այն մշակվել է հենց Արարատյան դաշտավայրում այնուհետև տարածում գտել ողջ Եվրոպայում:
December 22

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արային։ Ասորեստա նում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի տարփասեր կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան։ Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործոլու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե, և այստեղ կա´մ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կա´մ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարացուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի տարփածուին։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:Շամիրամի հույսերն ի դերև են ելնում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

December 22

Լեգենդը եղեվնու մասին

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները  շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:

Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները՝ ցանկանալով տեսնել: Բոլորից երջանիկ էին նախիրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին:  Նրանք էլ որոշեցին գնալ ու խոնարհվել մանկանը, ամենքը իրենց նվերները մատուցեն: Եղևնին էլ շատ ցանկացավ տեսնել փոքրիկ Հիսուսին, բայց, արմավենին և ձիթենին ծաղրեցին նրան, ասելով, որ նա բացի փշերից, ուրիշ ոչինչ չի կարող նվիրել Մանուկին:

Արմավենին Հիսուսին նվիրեց իր ճյուղերից, որպեսզի նա հովանա շոգ ժամանակ, ձիթենին էլ կաթեցրեց իր յուղերից մանկան վրա և անուշահոտություն տարածեց: Եղևնին տխրեց, բայց չչարացավ: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Այս ամենը տեսած հրեշտակը, և հնարավորություն տվեց եղևնուն, իր բարության ու համեստության համար: Նա հրաման տվեց, և երկնքից աստղեր թափվեցին՝ զարդարելով եղևնուն: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեց փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ: Հրեշտակը, դա տեսավ ու ասաց.

— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մեծերը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

December 22

Ի՞նչ պատահեց, երբ գողացան Ամանորը

Մի աման օրյա գիշեր օր մի չարմարդ հագնվեց նախագահի շորեր և բոլորին հայտարարեց։
-նոր տարին չի լինելու։

Բոլորը տխրեցին բայց մի 4 եղբայրները տեսան որ չար մարդը հագնվաց էր նախագահի շորորը և հանեց իր շորորը ու հետո բոլրոը տեսան որ նա նախագահ չեր և նրան նստեցրեցին 100 տարով բանտ որ նա բոլորին խափել էր։

December 21

Դեղաբույսերը մեր կյանքում

իվանդությունների բուժման, կանխարգելման և այլ դեղերի ստացման նպատակով օգտագործվող բույսեր։ Թեև բույսերը մինչ օրս մնում են տարբեր ֆարմակոլոլգիական ակտիվություն ունեցող նյութերի ստացման աղբյուր, ներկայումս նոր դեղերի ստեղծումը կապված է ավելի շատ սինթետիկ օրգանական քիմիայի հետ։

Դեղաբույսեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Դեղաբույսերի հնարավոր բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանց օրգաններում առկա տարբեր օրգանական նյութերով (ալկալոիդներգլիկոզիդներսապոնիններեթերայուղերֆլավոնիդներաղաղանյութերվիտամիններ և այլն)։

Բույսերը մարդկային պատմության ընթացքում կիրառվել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Մեր օրերում բուսաբուժությունը այլընտրանքային բժշկության մաս է համարվում։

Բուսաբուժությունը տարբերվում է ժամանակակից բուսական ծագման դեղերից, քանի որ հիմնված է այն սխալ պակերացումների վրա, որ «բնական» ամբողջական բույսերը ավելի էֆեկտիվ և/կամ անվտանգ են քան բույսերից առանձնացված կամ սինթետիկ դեղերը։


December 16

Մաթեմատիկայի ինքնաստուգում

  • Գտիր  4-ի  կրկնապատիկը։ 4×2=8
  • Գտիր  5-ի  եռապատիկը։ 5×3=15
  • Գտիր   10-ի  քառապատիկը։10×4=40
  • Գտիր 21 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1+21=22

  • Թվա/րկիր 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 42-ից։
    6, 12, 18, 24…
  • Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 սմ է։
    5×5=25
  • Հաշվի՛ր 10 սմ և 122 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
    10×2+122×2=20+244=264
  • Արամը 4 տարեկան է, իսկ նրա հայրիկը նրանից մեծ է 6 անգամ: 3 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:
    4×6=24
    24+3=27
    4+3=7
    27-7=20
  • Էլինան և  իր մայրիկի  տարիքների գումարը  28 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 5 տարի հետո։
    28+5=38
  • Միան  տոնածառի 4 խաղալիքի համար վճարեց 2000 դրամ։ Արփին այդ նույն խաղալիքից 6 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    2000:4=500
    500×6=3000