May 23

379-383 Լեզվական աշխատանք

Տեքստային առաջադրանքներ

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
– Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:

Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
            – Ո՜ւզ, ո՜ւզ:
 Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց::
Ձին     գնաց ու պատմեց մարդուն:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա
) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի     մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն        առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ   ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում           առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է       ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ             լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

Ա․ առնետի անունից․
Անգլյայում կար մի տուն, որտեղ ապրում էր հոգևորականը։ Ես շատ էի հաճախում նրա տուն, որ մենք մտերմացանք ու ընկերացանք։ Մի գիշեր հոգևորականի տանը հրդեհ էր բռնկվել, նա խոր քւն էր մտել , ես ստիպված նրա այտը կծեցի, որպեսզի նա արթնանար։ Սկզբում նա շատ զայրացած էր ինձ վրա, բայց  հետո հասկացավ, որ եթե ես չլինեի ու իր թուշը մի լավ չկծեի, ամբողջ տունը կ վառվեր։

Բ հոգևորականի անունից:

Իմ տանը չգիտեմ , թե որտեղից մի առնետ էր հայտնվել։
Նա այնքան էր գնացել եկել իմ տուն, որ մենք ընկերացել էինք։ Մի գիշեր ես խորը քնել էի և տունը վառվում էր։ Առնետն էլ կծեց իմ այտը, ես արթնացա ու նրա վրա բարկացա, բայց հասկացա, որ  նա փրկել էր իմ կյանքը։


Posted May 23, 2024 by eduardbleyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*