Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը: Եկեղեցական տոն, որ կատարվում Է ամեն տարվա փետրվարին, ըստ Աստվածաշնչի՝ Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը
Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը: Ես տեսել եմ, ոնց էինք երգում կրակի շուրջը և թռնում կրակի վրայով ու կաղցրավենիա էինք բաժանում միմիանց։
Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են ընդունված։ թռչել կրակի վրայով, կրակի շուրջ երգել, քաղցրավենիքներ բաժանել։
Анна Михайловна вошла в класс, где её ученики говорили о профессиях. — Мне хочется сейчас рассказать вам сказку, — сказала учительница. И Анна Михайловна рассказала: «По небу плыло облачко. Увидел его машинист и улыбнулся. Облачко очень похоже на паровозный дым. — Что вы! — удивился пекарь. — Разве вы не видите, что оно напоминает большую булку? — Да нет же, — вмешался в разговор сапожник. — Облачко как две капли воды похоже на башмак. Машинист, пекарь и сапожник любят свои профессии, и каждый видит в облачке своё.
Только лентяй ничему не удивляется. Он не видит облачка, ничего не говорит. Почему? Потому что у него нет дела, нет забот, нет профессии. Он просто лентяй». Почему Анна Михайловна рассказала детям эту сказку?
Запомни окончания существительных, отвечающих на вопросы кого? чего? Нет кого? (она) нет девочки, нет сестры (он) нет дяди, нет папы, (он) стула, музея. Нет чего? (она) ручки, машины; (оно) стекла, моря, людей. Нет кого? учеников, девочек; чего? музеев.
Ответь на вопрос, употребляя данные существительные: пенал, книга, учебник, тетрадь, карандаш, ластик. Образец: Чего нет на столе? — На столе нет ручки, нет пенала, нет книги, нет учебника, нет тетради, нет карандаша.
Где? около, (у) чего? (кого?) — около дома, около ручья, у берега, около мамы, у дороги, у моря, около солнца Окончания существительных, отвечающих на вопросы где?: около, (у) чего? кого?:
Повторяя вопрос, отвечай на него. Используй слова: школа, дерево, берег, машина, доска. Образец: около чего? — около магазина, около школы, около дерева, около берега, около машины, около доски.
Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։
— Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։
— Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ
Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։
— Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
— Տո՛, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։
Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։
Մաս 2-րդ
— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։
— Լսի՛, բարեկամ,-ասում է Հրեշը։- Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։
— Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․
-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։
Առաջադրանքներ
Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատները, ածանցները, գրք՝ բառերը պարզ են, ածանցավոր, թե՞ բարդ։
Ձեր կարծիքով ձկնորսների շալակատարներն ի՞նչ աշխատանք էին կատարում։ Շալալած տանում էին ձկնորսների բռնած ձկները։
Ինչո՞ւ շալակատարը համաձայնեց հրեշից կովը վերցնել, եթե կար սպառնալիք, որ հետո հրաշը կարող էր նրանց տանել։ Քանի որ մտածում էր որ սովից է մեռնելու իսկ կովով երեք տարի մկապրեր։
Առանց կարդալու պատմվածքի շարունակությունը փորձեք ինքնուրույն մի քանի նախադասությամբ ավարտել պատմվածքը։
Հրեշը գալես է, որ հարց տա բայց մարդն ու կնիկը այնքան լավ էին պահել կովին, որ կովը պոզահարում է հրեշին և հրեշը փախչում է։
Փորձեք արդարացնել ձկնորսին, որն աշխատանքից ազատեց իր աղքատ շալակատարին։
Ձկնորսն էլ իր ընտանիքն է պահում ձուկ որսալով։ Մաս 3-րդ
Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։
— Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
— Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
— Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
— Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։
Համաձայնում են, հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։
— Ո՞վ է։ — Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։
Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։
-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։
— Ո՞րտեղից ես եկել։
— Ծովի էն ափից։
— Ընչո՞վ ես եկել։
— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
— Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։
— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
— Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։
— Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։
— Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։
— Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
— Ուրեմն՝ նապաստակը ձագ է։
— Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։
Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։
Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։
— Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․
— Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։
— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․
— Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։
Առաջադրանքներ
Դեղինով նշված բառերը դուրս գրեք, արմարտը կամ արմատներն առանձնացրեք և նոր բառեր կազմեք դրանցով։
Ռապի լիճ ՝ գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։ Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, մակերեսը՝ 1,2 հա։
Կակաչ լճի մասին
Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։
— Моя мама — врач, — говорит Наташа. — Все хорошо знают, какая работа у врача: лечить людей. Я люблю рассказывать о маминой работе. — Мой отец — шофёр, — говорит Катя. — Все знают, какая работа у шофёра: возить людей. Мой папа редко говорит о своей работе, но он может целый час говорить об автомобилях, моторах, дорогах. — Мой папа — геолог, — говорит Лена, и ребята замолкают. Все смотрят на неё. — А кто такой геолог? — спрашивает Катя. — Геолог собирает дорогие камни! Однажды и я нашла горный хрусталь, — с гордостью сказала Лена, — а мой папа нашёл мрамор, уголь и другие камни.
Удалось ли Лене рассказать о том, кто такой геолог? Какие ты знаешь профессии? Перечисли их.
Запомни конструкцию с вопросами о ком? о чём? о ком? Я прочитал книгу о птицах. о чём? Я рассказал об учёбе. Обрати внимание! кто? мать, отец о ком? о матери, об отце
Расскажи о профессиях папы, мамы, дяди, тёти. О чём они любят рассказывать? Нравятся ли тебе их профессии?
Ответь на вопросы. О чём ты любишь читать книги? O драконах. О чём смотрел (смотрела) мультфильм? Приключения
Скажи, на какие вопросы можно дать эти ответы. — О ком рассказал мальчик? — Мальчик рассказывал о друзьях. — О чем мы читали книгу? — Сегодня мы читали книгу о птицах. — О ком рассказала учительница? — Наша учительница рассказывала о Пушкине. — О чем мы писали? — Мы писали о дружбе.
Напиши рассказ о своём любимом занятии. Начни так: Я хочу рассказать о рисовании, я рисую много картин и я очень люблю рисовать.