February 14

Տեառնընդառաջ

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Եկեղեցական տոն, որ կատարվում Է ամեն տարվա փետրվարին, ըստ Աստվածաշնչի՝ Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Ես տեսել եմ, ոնց էինք երգում կրակի շուրջը և թռնում կրակի վրայով ու կաղցրավենիա էինք բաժանում միմիանց։
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված։
    թռչել կրակի վրայով, կրակի շուրջ երգել, քաղցրավենիքներ բաժանել։


Posted February 14, 2023 by eduardbleyan in category հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*