November 21

Կորած պառավը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։

Այծերը ամեն առավոտվա պես գնացին գոմի դռան մոտ, որ պառավը նրանց տանի սար արածելու։ Պառավը երկար ժամանակ դուռը չեր բաում, քանի որ գնացլ էր սար ու կորել էր։ Սոված այծերը սկսում են այնքան դռանը պոզով խբել, որ դուռը կոտրվում է ու դուրս են վազում գոմից։ Նրանք գնում են իրենց իմացած ճանապառրհով սար։ Կորած պառավը հանկարծ նկատում է իր այծերին և մտածում է, որ նրանց հետ տուն կվերադարնան, քանի որ այծերը գիտեին տան ճանապարհը։ Պառավը սկսում է գոռալ, բայց այծերը նրան չէին լսում, քանի որ խուլ էին։ Պառավը այնքան է վազում այծերի հետևից, որ ուժասպառ է լինում և քնում է մի ծառի տակ։ Երբ աչքերը բացում է, տեսնում է այծերին իր շուրջը հավաքված։ Պառավն ու իր այծորը ուրախ-ուրախ տուն են վերադառնում։


Posted November 21, 2021 by eduardbleyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*